Իրանի արտգործնախարարը վաղը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Երևանում կքննարկվի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի վերջին զարգացումները, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Իրանի և նրա հարևանների միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում ընթացող խորհրդակցությունների շրջանակում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երևան», - ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։

Բացի երկկողմ հարաբերությունների քննարկումից, օրակարգում կլինեն Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին իրադարձությունները։

--00—ՅՄ