ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կարևոր մասը պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունն է։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության պայմանագիրն ունի տարբեր ասպեկտներ։ Դրա կարևոր բաղադրիչը առևտրատնտեսական և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության հարցերն են», - Բաղայիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ռուսաստանն ու Իրանն ավելի վաղ համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ