Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կարող են համաձայնության գալ առաջիկա շաբաթների ընթացքում․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

6756386ec5e116756386ec5e1217337037906756386ec5e0f6756386ec5e10

Իսրայելը կարող է Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերել շաբաթների ընթացքում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Գազայում հրադադարի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել։ Իսրայելը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարձակվել են Գազայի հատվածի վրա՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Եթե ​​նրանք հաշտություն կնքեն ՀԱՄԱՍ-ի հետ, դա կլինի նրանց պարտության ճանաչումը»,- ասել է նա:

--00—ՅՄ