«Շիրակ ավիա» ընկերությունը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

.
«Շիրակ ավիա» ընկերությունը կսկսի Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 10-ին»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրը։
 
--00--ԱՀ