Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայում կրակը դադարեցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_2

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Ուկրաինայում կրակը դադարեցնելու ջանքերը, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրների։

«Նշվել է, որ երկու կողմերը հստակ արտահայտել են իրենց քաղաքական կամքը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խոչընդոտները վերացնելու համար: Նշվել է, որ տեխնիկական հանդիպումներ կանցկացվեն առկա խնդիրները լուծելու համար: Կողմերը, ըստ տեղեկությունների, ընդգծել են սիրիական վարչակազմի հետ փոխգործակցության կարևորությունը: Արտահայտվել է նաև Սիրիայում իրավիճակը կայունացնելու և ահաբեկչության դեմ պայքարելու վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը իր գործընկեր Ռուբիոյի հետ զրույցում ընդգծել է Գազայում կայուն հրադադարի անհրաժեշտությունը և այդ հարցի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության համար։

--00—ՅՄ