Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Զվարթնոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ս․-ն հայտնել է, որ ժամանելուց հետո՝ մինչ ինքնաթիռից իջնելը, հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։
 

--00--ԱՀ