ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տևական խաղաղության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

աա

Պետդեպը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցից․

 Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների արատավոր շրջանը կոտրելու, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար: 

Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում ցանկացած ձևով էսկալացիան անընդունելի է։ 


 

--00--ՍՊ