Հաքան Ֆիդանը հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հալիլ էլ-Հայյեի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայանգրի խախտումները, ինչպես նաև Գազայում քաղցկեղով հիվանդների բուժման նպատակով Թուրքիայի կողմից կառուցված «Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի» քանդման հարցը։

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը վերահաստատել է համապարփակ զինադադարի, գերիների փոխանակման և Գազայից Իսրայելի զինուժի ամբողջական դուրսբերման պահանջները:
 

--00--ԱՀ