Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են. Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

.

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները:

Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


--00--ԱՀ