Սևագործ բանվորի պես կգնանք Փաշինյանին իրապես հեռացնել ցանկացողների հետևից. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի, իրական բոլոր ընդդիմադիր դերակատարների համար օրակարգի 1-ին հարցը պետք է լինի իշխանափոխությունը, ինչպես ՀՀԿ-ի համար է։

Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ  ասաց. «բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկաանում են տեսնել հզոր Հայաստան և պատրաստ են դրա համար ոչինչ չխնայել շատ խնդրում եմ, որ սկսեն պայքար»։

Նա նշեց, որ ցանկության բացակայության դեպքում պետք չի այն համաձայնեցնել խորհրդարանական ընդդիմության հետ։

«Եթե իրենք անկեղծ նպատակներ ունենան և մղումները լինեն արդար, մենք կգնանք և սևագործ բավորի, շարքային ցուցարարի դերակատարմամբ կանենք հնարավորը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ