ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Գործակալ Նշան Դեպելյանը Championat.com-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանի և Նաիր Թիկնիզյանի մասին։
«Սևիկյանը տեխնիկապես զարգացած է և կրեատիվ, բայց ֆիզիկական որակներով նա Թիկնիզյան չէ: Նաիրն ավելի ուժեղ է: Էդգարը կարողացավ իրեն դրսևորել հավաքականում, բայց «Լոկոմոտիվում» ինչ-որ բան չի ստացվում կամ նա քիչ խաղաժամանակ է ստանում: Նա հիմնականում փոխարինման է դուրս գալիս, բայց մարզչական շտաբը ավելի լավ գիտի: Դեռ վաղ է ասել»,- նշել է գործակալը:
Նա նաև կարծիք է հայտնել Վրաստանի հետ դիմակայության մասին:
«Խաղի արդյունքներում ինչ-որ օրինաչափություն կա: Այսօր Հայաստանի ու Վրաստանի հավաքականների ուժն անհամեմատելի է։ Եթե 2012-ին մեր հավաքականը վերելք էր ապրում, երբ խաղում էին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և այլք, թիմը մեկ քայլ էր հեռու Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ դուրս գալուց։ Վրաստանն այդ ժամանակ ճգնաժամի եջ էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Վրաստանն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ վերելք է ապրում՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և տաղանդավոր տղաների խելացի քաղաքականության շնորհիվ։ Պատահական չէ, որ նրանք դուրս են եկել խմբից:
Իմ կարծիքն այն է, որ Հայաստանն առաջին հերթին սխալվել է իր կազմի հարցում: Դա հարձակվողական ֆուտբոլ էր, և Վրաստանի դեմ այդպես խաղալն անխոհեմ կլիներ։ Մենք արագ բաց թողեցինք հինգ գնդակ, իսկ մրցակիցը խաղում էր երկու կենտրոնական պաշտպաններով։ Հինգ գոլից հետո նրանք դանդաղեցրին տեմպերը, բայց կազմն ի սկզբանե սխալ էր։ Ես չգիտեմ, թե ինչու այսպես եղավ: Պատահում է, որ խաղը լավ չի ստացվում։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել»,- «ասել է Դեպելյանը։
--00--ԱՀ