ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը։
Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Հաղորդվում է, թե կողմերը կարճ մամուլի ասուլիս կտան, իսկ հետո կմեկնեն «աշխատանքային ընթրիքի»։
«Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաեւ թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության եւ անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - նախօրեին հայտարարել են Ելիսեյան պալատում։
--00—ՍՊ