Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

AA

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ: Այդ մասին, ինչպես գրում է արգենտինական Perfil պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

 Նա ընդգծել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ 



--00—ՍՊ