Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքը․ տարածաշրջանում ՀՀ-ի պես խեղճ պետություն չկա․ Արմեն Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

աա
ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը գրում է․

«Նիկոլը այսօր ԱԺ–ում հայտարարեց,– «Մենք՝ Հայաստանի հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ ա շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք»։
 
Նիկոլ Փաշինյանը այս կարծիքը չի հայտնել մինչև 2018-ը, 2018-ից մինչև այսօր։ Ժամանակ էր պետք՝ Օվերտոնի պատուհանի երկու փեղկերն էլ մինչև վերջ բացելու համար։
 
Նիկոլը նախ կոտրեց Հայաստանի Հանրապետության մեջքը, հետո ինքնորոշված Արցախը հանձնեց Ադրբեջանի տիրապետությանը և հայաթափեց այն, ապա օգտվելով մեր անճարությունից ու Հայաստանի քաղաքացիների հանդուրժողականությունից հանձնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։
 
Իսկ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը, ուժեղները և հաղթողները այլ չափանիշներով են առաջնորդվում։ Հայաստանի վիճակը վատից դեպի վատթար է դառնում։ Հայտնվել ենք արտաքին (իմա՝ թուրք–ադրբեջանական) կառավարման ներքո, մեր տարածաշրջանում Հայաստանի պես խեղճ ու նվաստացած պետություն չկա։
 
Սա է Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքն է»։


--00—ՍՊ