Միասնական ժամերգություն կկատարվի Արուճի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

A
Արագածոտնի թեմը հայտարարություն է արել․
 
«Սիրելի’ հավատացյալներ, սիրով տեղեկացնում ենք՝ մարտի 28-ին, ժամը 16:30-ին Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, կկատարվի Մեծ Պահքի չորրորդ միասնական ժամերգությունը:
 
Հրավիրում ենք ամենքիդ մասնակից և աղոթակից լինելու»:

--00—ՍՊ