ՌԴ ԶՈւ-ն խոցել է ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքը, Ուկրաինայի ԶՈւ մատակարարման բազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկության շենքեր, հարվածային ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր, Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման բազան, ռեակտիվ արկերի և զինամթերքի պահեստներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
 
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի զենքի ձեռնարկության արտադրական շենքեր, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրամասեր, Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման բազա, ռեակտիվ արկերի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 157 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ