ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Երեկ՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
--00—ՅՄ