Փաշինյանն ա մեղավոր անորակ կադրերի նշանակման համար, ժողովրդի ջանից ի՞նչ ա ուզում․ հարցում՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում դժգոհեց կադրերից․ «Հայաստանում խորը կադրային սով է, ճգնաժամ, կառավարիչները կառավարել չգիտեն, եթե կարելի է մեքենա վարել առանց վարել իմանալու, կարող են և կառավարության անդամ լինել՝ որակ չունենալով, կխելագարվեմ, 17 սխալով ինձ նամակ են գրում», - բարկացել էր վարչապետը։   

24News-ը մայրաքաղաքում իրականացրել է հարցում, քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ըստ իրենց՝ ո՞րն է պատճառը կամ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում կադրային սով է։  

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսը մեղադրեցին հենց կառավարության ղեկավարին, որ սխալ նշանակումներ է իրականացնում։  Ոմանք էլ նշեցին, որ պատճառը կրթության որակն է։ 

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

 

--00—ԱՊ