ԼՂ հակամարտությունը լուծված չէ, իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է դառնա օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

աա

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է  արել․

«Հայաստանի գործող վարչախումբը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իրականացրել է Արցախի հարցից հրաժարվելու դավաճանական քաղաքականություն։

Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար։

Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»։


 

--00—ՍՊ