ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ապրիլի 4-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի Համլետավան թաղամասի բնակիչ 56-ամյա տղամարդը տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, զենք և ռազմամթերք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է 72 գրամ մարիխուանա, խզակոթ, որսորդական ողորկափող հրացան և 15 փամփուշտ:
Տղամարդը խոստովանել է, որ թմրամիջոցն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
--00—ՍՊ