Խնդրել Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն. «ՀայաՔվե»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Բաքվի դատարան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ խափանման միջոց կալանք տնային կալանք միջնորդություն

«ՀայաՔվեն» գրել է, թե բազմիցս թվարկել է` ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամբ:

«Ի թիվս նախկինում թվարկվածի` կարելի էր նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն` Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով․ խնդրել չեզոք երկրի՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն բոլոր հայ պատանդների համար։

Դա պետք է ձեռնարկեր արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, որոնք հուսահատ ջանքեր են գործադրում։

Կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների կամ հատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջո` ուղիղ կապը»։

--00—ՅՄ