Մեսսին պատմություն է կերտում Ինտեր Մայամիի կազմում․ նա դարձավ ակումբի բացարձակ ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ակումբի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։

37-ամյա ֆուտբոլիստը «Տորոնտոյի» հետ այսօր կայացած MLS-ի հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել:

Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում «գոլ + փոխանցում» համակարգով այժմ ունի 44 միավոր, ինչը ակումբային ռեկորդ է:

Լիոնել Մեսսին իր ներկայիս թիմում հանդես է գալիս 2023 թվականի ամառից։ Արգենտինացի հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա վերջին։


--00--ԱՀ