Պապոյանը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է ներկայացրել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

dd
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում եմ «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Այդ մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
 
«Միջոցառման շրջանակում հանդիպեցի ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։
 Քննարկեցինք Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։
Գործընկերոջս ներկայացրեցի Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։
 
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- հայտնել է  նախարարը։

 

--00—ՍՊ