ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, 3.3 մագնիտուդ ուժգնության ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 06:39-ին: Այս մասին գրել է 1TV.ge-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դմանիսիի արևմուտքում՝ Մամիշլար գյուղից 10 կմ հեռավորության վրա:
--0—ՄՀ