ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգություն են հայտնում Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակի պատճառով, ընդգծում են ռազմական գործությունների ինտենսիվությունը և ողջ երկրում չդադարող ահաբեկչական հարձակումները: Այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ:
ՀԱՊԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Աֆղանստանում «Իսլամական պետություն» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությամբ և անհրաժեշտ են համարում դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:
Անդամ երկրները վստահություն են հայտնել, որ ահաբեկչական սպառնալիքի հետ անմիջական կապ ունի թմրանյութերի արտադրության և մաքսանենգության խնդիրը, և ուշադրություն են հրավիրում անօրինական թմրարտադրության և Աֆղանստանից թմրանյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության վրա:
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ գործունեությունն աֆղանական հարցի ուղղությամբ կազմակերպության ձևաչափով, այդ թվում և ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբի շրջանակներում՝ նպատակ հետապնդելով դիմակայել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգներին և մարտահրավերներին