ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մակդաշի մեքենան։ Պաշտոնյան չի տուժել։ Գրել է РИА Новости-ն։
«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է ականի պայթյունից, սակայն սպանվածներ և տուժածներ կան նրան ուղեկցողների շարքում»,- հայտնել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին։
Ավելի ուշ հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում, Մաարիբ նահանգի տարածքում, զոհվել է չորս ուղեկցորդ։