ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար կնշանակի։
«Ուրախ եմ հայտնելու, որ Ռիչարդ Գրենելը կդառնա Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար»,- նշել Է Թրամփը:
Նա շնորհակալություն Է հայտնել ներկայիս պաշտոնակատար Ջոզեֆ Մակգուայրին՝ նշելով որ կցանկանար նրա հետ սերտորեն համագործակցել վարչակազմի այլ պաշտոնատարի կարգավիճակում: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը թափուր Էր, երբ 2019 թվականի ամռանը հրաժարական տվեց Դենիել Քոութսը:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը համակարգում Է երկրի բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը։