ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Դերասան Թոմ Հենքսն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը իրենց ավելի լավ են զգում։ Դերասանը Twitter-ում պատմել է կորոնավիրուսով վարակվելուց հետո իրենց առողջության մասին:
«Մենք մեզ ավելի լավ ենք զգում։ Ինքնամեկուսացումն աշխատում է: Դուք ոչ մեկին չեք փոխանցում վիրուսը, ոչ ոք այն չի փոխանցում ձեզ: Ողջամիտ է հնչում», - գրել է նա:
Հենքսը կնոջ` Ռիտա Ուիլսոնի հետ, տասն օր առաջ հոսպիտալացվել էր Ավստրալիայում, ինչից հետո նրանք դուրս էին գրվել և մեկուսացվել։