ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Մեծ Բրիտանիայի 71-ամյա արքայազն Չարլզի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հաղորդել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Թագավորական պալատի գրասենյակի հայտարարությանը:
«Ուելսի արքայազնի կորոնավիրուսի թեստը դրական էր», - ասվում է Քլարենս Հաուսի՝ չորեքշաբթի հրապարկած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է, որ Չարլզի մոտ ախտանշանները թեթև էին, և դրանից բացի նա իրեն բավարար լավ է զգացել, որպեսզի այդ օրերին աշխատեր տանից:
Այժմ դեռ հայտնի չէ, թե ումից է վարակվել արքայազնը, որովհետև վերջին շաբաթների ընթացքում նա մասնակցել է հանրային մի շարք միջոցառումների:
Նշված է, որ արքայազնի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլլան նույնպես անցել է կորոնավիրուսային թեստը՝ բացասական պատասխանով:
Այս պահի դրությամբ արքայազն Չառլզն ու նրա կինը մեկուսացված են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը. հետևում են բժշկական ցուցումներին: