ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
El Chiringuito-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Այս մասին գրել է Armsport-ը։
Ֆուտբոլիստը պատրաստ է մնալ թիմում և աշխատել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ՝ պայմանով, որ կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռանա իր պաշտոնից:
Ավելի վաղ համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նամակի լուսանկարը, որը ֆուտբոլիստը ֆաքսով ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն հեռանալ թիմից որպես ազատ գործակալ:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» հայտնել է, որ Մեսսիի պայմանագրում կա կետ, ըստ որի, ցանկացած մրցաշրջանի ավարտին նա կարող է հեռանալ ակումբից, բայց այդ ժամկետը լրացել է, և ակումբը դիմել է իրավաբաններին՝ իրավիճակը հստակեցնելու համար:
Աղբյուրը՝ Armsport։
-- 00—ՄՀ