ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ապրիլի 5-ին Արցախի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Շախպազյանին տեղափոխել են Երևանի «Մուրացան» հոսպիտալ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Շուշաննա Ստեփանյանը։ Նա նշեց, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է։
«Զինծառայողը նախնական տվյալներով վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում», - հավելեց խոսնակը։
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղեկաայված զորոմասերից մեկի պահպանության տեղամասում: