ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
--00--ԱՀ