Քաբուլում նախագահական պալատի 20 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News               

Քաբուլ

Քաբուլում նախագահական պալատի 20 աշխատողի մոտ կորոնավիրուսային թեստի արդյունքները դրական են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TOLOnews-ը։

Հեռուստաալիքը նշել է, որ ընդհանուր առմամբ մասնագետներ 517 թեստավորում են անցկացրել։ ԶԼՄ-ի աղբյուրը հայտնել է, որ COVID-19 վարակի դեպքերը հայտնաբերելուց հետո երկրի առողջապահության նախարարության բժիշկները անալիզներ են վերցրել նաև նախագահական պալատի այլ աշխատակիցներից և պաշտոնատար անձանցից:

Չի հաղորդվում, թե արդյոք կորոնավիրուսի թեստեր են վերցվել նախագահ Աշրաֆ Գանիից:

 ԱՀԿ տվյալներով աշխարհում կորոնավիրուսակի է 1,5 միլիոնից ավելի մարդ, մահացել է ավելի քան 92 հազարը։