ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Քաբուլի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:
Ինչպես տեղեկացնում է TOLOnews-ը, զոհվածների թվում կա երեք զինծառայող և երկու քաղաքացիական անձ։
Մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ:
Տեղեկությունը հաստատել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։