ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Առնվազն երկու մարդ վիրավորվել է Քաբուլում պայթյունի հետևանքով, իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ: Այս մասին հայտնում է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի երկրորդ թաղամասում, որտեղ գտնվում են նախագահական պալատը և մի շարք կառավարական շենքեր։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, մեքենայի թափքին պայթուցիկ սարք է ամրացված եղել։
--00—ՅՄ