ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը նոյեմբերի 2-ին զոհվել Է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողոթյան հետեւանքով: Նոյեմբերի 3-ին այդ մասին հաղորդել Է AFP-ն՝ վկայակոչելով շարժման մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երբ մենք տեղեկատվություն ստացանք, որ հոսպտալը (…) ենթարկվել Է հարձակման, Քաբուլի զորակազմի հրամանատարն անմիջապես շտապեց պատահարի վայր,- AFP-ին պարզաբանել Է «Թալիբանի» աղբյուրը:- Ավելի ուշ մենք իմացանք, որ նա զոհվել Է հիվանդանոցի մոտ բախումների ժամանակ»:
Գործակալության տվյալներով՝ Մոխլիսը թալիբների ամենաբարձրաստիճան պաշտնյան Է, որն սպանվել Է այն ժամանակվանից ի վեր, երբ շարժման անդամներն Աֆղանստանում իշխանության գլուխ անցան օգոստոսի կեսերին:
Ինչպես հայտնում Է AFP-ն, առնվազն 19 մարդ Է սպանվել, եւս 50-ը՝ վիրավորվել Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետեւանքով: Իր հերթին Իրանի Press TV հեռուստաալիքը տեղեկացնում Է 25 զոհվածների մասին:
Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումները կատարվել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
--00--ԱԹ