ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Արցախի խորհրդարանի նախագահ, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ բավարարված չեն ընտրությունների արդյունքներից, սպասելիքները շատ ավելին էին, բայց քաղաքական գործընթացները կարելի է ավարտված համարել։
Նրա խոսքով՝ դատելով արդյունքներից և ստացած տվյալներից՝ ընտրախախտումներ եղել են, բայց դրանք էապես չեն ազդել արդյունքների վրա։
Ղուլյանի խոսքով՝ Արցախի նոր խորհրդարանը միաբևեռ չի լինի, իսկ թե ինչպիսի դասավորությամբ՝ կախված է քաղաքական մեծամասնությունից։
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության մասին՝ Ղուլյանն ընդգծել է, որ հարցը որոշում է ՀՀ արդարադատությունը, բայց նրա համար բոլոր շահագրգիռ կողմերն էլ կարող են միջնորդել։
Շարունակությունը՝ տեսանյութում: