ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
«Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ուսումնական տարվա ավարտին:
«Մայիսին շարունակվելու է հեռավար կրթությունը։ Էս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, և նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կունենանք պահուստային օրեր, նույնիսկ հնարավոր է՝ պահուստային շաբաթ»։
Նախարարը նաև հավելել է, որ այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ուսումնական նյութը մարսել կամ հետ են ընկել, պահուստային օրերը ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել։