ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հռոմի Ֆրանցիսկոսը պապ դատապարտել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությանը։ Պապը նշել է, որ ռասիզմի վրա չի կարելի աչք փակել։
Միացյալ նահանգներում բողոքի զանգվածային ցույցերին Պապը մեծ անհանգստոթյամբ է հետևում։
«Մենք չենք կարող հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի և խտրականության ցանկացած դրսևորման նկատմամբ ու պետք է պաշտպանենք յուրաքանչյուր մարդկային սուրբ կյանք: Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ վերջին օրերին տեղի ունեցած բռնությունը ինքնակործանարար է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Պապը հավել է, որ աղոթում է Ջորջ Ֆլոյդի և ռասիզմի պատճառով մյուս զոհերի հոգու հանգստության համար։