Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

գգ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալություններին․

«Սա ուղղակի այլանդակություն է։ Առաջին դեպքը չէ, տասնյակ նման դեպքեր են եղել։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ բոլորը սկսում են ապօրինի զենքի կասկածի օբյեկտ լինել։ Արսենը՝ ո՜ւր, ապօրինի զենքը՝ ո՜ւր»,- նշել է նա։

Հիշեցնենք՝  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը  24News-ին հայտնել էր՝ 2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: ՆԳՆ խոսնակը, սակայն, հայտնել է, որ Արսեն Բաբայանը չի ձերբակալվել։ 

Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։

Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

--00—ՍՊ