Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

դդդ

2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկի» կայքում հրապարակված Արթուր Սողոմոնյանի հարցազրույցում արված ՀՖՖ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արտահայտությունները դատարանը ճանաչել է զրպարտչական: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ 

Դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Արթուր Սողոմոնյանից հօգուտ ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի 800,000 ՀՀ դրամ բռնագանձել՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար:

Դատարանը հաստատել է, որ Սողոմոնյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: ՀՖՖ-ն նախատեսում է բռնագանձվող գումարով գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին:

ՀՖՖ-ն դիմել էր Քննչական կոմիտե՝ ուսումնասիրելու Արթուր Սողոմոնյանի հարցազրույցում արված հայտարարությունները և դրանց համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքին: Քննչական կոմիտեն եզրակացրել է, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։

 

--00—ՍՊ