«Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր»․ ՊԵԿ նախագահն ու Հնդկաստանի դեսպանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ֆֆ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։
 
Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։
 
«Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր». ընդգծել է ՊԵԿ նախագահը։

 

--00—ՍՊ