ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Լևոն Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարոդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղութամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ