Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

dd

Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։

Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։



Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ