ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշումը եւ Մարտին Գալստյանի դիմումը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի իր լիազորությունները դադարած համարելու մասին, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի համաձայն՝ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները 2020 թվականի հունիսի 13-ից համարել դադարած»,-նշված է արձանագրությունում։ --0—ՄՀ