Մեզ փորձում են վերադարձնել 200 տարի առաջ, երբ հայերը 2-րդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

image_750x_67822500d0a81

Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը։

Նրանց նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Մեզ փորձում են վերադարձնել 200 տարի առաջ, երբ հայությունը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում։ Սակայն իրականությունն այդքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել։

դֆգֆդ

Առաջին հերթին՝ Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը վաղաժամ են։ Այո, տեղի է ունենում նահանջ Հարավային Կովկասից, բայց՝

- ՌԴ-ն պահպանում է իր ներկայությունը Սիրիայում

- Վրաստանում իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի Մոսկվա

- Ուկրաինայում ռազմական հաջողություններ է գրանցում

•Երկրորդ՝ Թուրքիայի հավակնությունները հաճախ բախվում են արևմտյան շահերին։ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն վստահում Թուրքիային և հակազդում են, երբ վտանգվում են իրենց շահերը։ Սա մեզ համար լրացուցիչ լծակ է։

--00—ՅՄ