Գրենլանդիայի իշխանությունները դեռ չեն ծրագրում անկախության հանրաքվե անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2025-01-11_14-12-51

Գրենլանդիայի իշխանությունները դեռ կոնկրետ պլաններ չունեն, թե երբ կանցկացնեն Դանիայից կղզու անկախանալուն առնչվող հանրաքվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դանիական DR հեռուստաընկերությունը։

Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն նախօրեին հայտարարեց, որ կղզին չունի անկախություն արտաքին հարաբերություններում՝ Դանիայից կախվածության պատճառով:

«Գրենլանդիայի խորհրդարանում անկախության կողմնակից չորս կուսակցություններից և ոչ մեկը կոնկրետ պլաններ չունի Գրենլանդիայում հանրաքվե անցկացնելու համար, ինչը անհրաժեշտ պայման է անկախության հասնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, ըստ հեռուստաընկերության, Գրենլանդիայի բարձրաստիճան շատ քաղաքական գործիչներ ցանկանում են, որ կղզին անջատվի Դանիայից և դառնա անկախ երկիր: 

--00—ՅՄ