ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Երեկ Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոն համարվող Անթիլիասի մայրավանքը։
Վնասվել են Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, վեհարանի հայագիտական եւ մանկավարժական կենտրոնների շենքերը, Կիլիկիա թանգարանը։ Այս մասին հայտնում է Ciliciatv-ն։
--0--ԱՀ