ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ոստիկանական մեքենան անցել է ոտքի վրայով:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ոստիկանները քաշքշում էին, չհասցրեց գնալ առաջ, մեքենան անցավ ոտքի վրայով:
Տղայի հայրը պահանջում էր պատասխան տալ որդուն վնասելու համար:
«Նիկոլ, երեխուս համար պատասխան ես տալու»,- ասաց նա:
Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, անդրադառնալով այս դեպքին, խորհուրդ տվեց հաղորդում ներկայացնել:
--00--ԱԹ