ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն՝ 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ցանկում բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի, հայտնում է առողջապահության նախարարությունը:
1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 3.040.513.750,
2. Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 529.118.100,
3. Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝ 826.126.809,
4. Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր՝ 393.021.823,
5. Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝ 876.067.744,
6. Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝ 1.840.022.459,
7. Բժշկական սարքավորումներով հագեցվածություն՝ 2.871.480.038,
8. Բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 795.893.317,
9. Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ՝ 277.290.229:
Հանրագումար՝ 11.449.534.268 դրամ:
--00—ԼՄ